Ամբերդ ամրոցի վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութի մասին ԿԳՄՍ նախարարությունը պարզապանում է տարածել
13:23 - 01 սեպտեմբերի, 2024

Ամբերդ ամրոցի վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութի մասին ԿԳՄՍ նախարարությունը պարզապանում է տարածել

Ամբերդ ամրոցի վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութի մասին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզապանում է տարածել.

«Ամբերդ ամրոցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով առաջիկա շաբաթվանից սկսվում են ամրոցի ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքները:

Աշխատանքներից առաջ կատարվում են մաքրման աշխատանքներ դղյակի ներսում: Նախագծով նախատեսված աշխատանքների տևողությունը 5-6 տարի է: Այս տարվա հատկացման չափը՝ մոտ 50 մլն ՀՀ դրամ է, ամբողջ ծրագրի արժեքը՝ ավելի քան 450 մլն ՀՀ դրամ:

Աշխատանքներին ընդառաջ՝ դղյակի մուտքը մասնակի կսահմանափակվի, ինչի վերաբերյալ հավելյալ կտեղեկացվի», - նշված է նախարարության հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել