Կովկասում կայուն խաղաղության երաշխիքը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն է․ Իրանի ԱԳՆ-ն՝ ՌԴ դեսպանին |armenpress.am|
11:32 - 03 սեպտեմբերի, 2024

Կովկասում կայուն խաղաղության երաշխիքը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն է․ Իրանի ԱԳՆ-ն՝ ՌԴ դեսպանին |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարարարության ներկայացուցիչ Դեմիրչի Լևը Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանն ընդգծել է, որ կովկասյան տարածաշրջանում համագործակցության հիմքը և կայուն խաղաղության երաշխիքը տարածաշրջանի երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի հարգանքն է։ Այդ մասին մամուլի հաղորդագրություն է տարածել  Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ժամանակ Կովկասում ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ կարծիքների փոխանակման ընթացքում Իրանի ԱԳՆ Եվրասիայի բյուրոյի գլխավոր տնօրեն Դեմիրչի Լևը ներկայացել է երկրի դիրքորոշումները տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն աջակցելու, տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու, միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին հակազդելու և դրանց վրա ուշադրություն հրավիրելու անհրաժեշտության վերաբերյալ,  ընդգծել տարածաշրջանի բոլոր երկրների շահերն ու օրինական մտահոգությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև ընդգծել են տարածաշրջանի երկրների ներուժի օգտագործման անհրաժեշտությունը խնդիրները լուծելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը նպաստելու և տնտեսական ծրագրերի իրականացման համար ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։ Քննարկվել են նաև «3+3» ձևաչափով առաջիկա հանդիպման վերաբերյալ հարցեր: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել