Մոնղոլիան մեկնաբանել է Պուտինին չձերբակալելու մասին մեղադրանքները
 |hetq.am|
21:14 - 03 սեպտեմբերի, 2024

Մոնղոլիան մեկնաբանել է Պուտինին չձերբակալելու մասին մեղադրանքները |hetq.am|

hetq.am: Մոնղոլիան Միջազգային քրեական դատարանի օրդերի հիման վրա չի ձերբակալելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ գտնվում է էներգետիկ կախվածության մեջ և չեզոքության քաղաքականություն է վարում: Այդ մասին Politico-ին հայտնել է այդ երկրի կառավարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Մոնղոլիան իր նավթամթերքի 95 տոկոսը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20 տոկոսը ներմուծում է հարևան երկրներից:

«Այդ մատակարարումները վճռորոշ նշանակություն ունեն մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար։ < ... > Մոնղոլիան իր դիվանագիտական բոլոր հարաբերություններում միշտ պահպանել է չեզոքության քաղաքականություն»,- հավելել է նա։

Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին պաշտոնական այցով ժամանել էր Մոնղոլիա: Այս երկիրը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ է և դատարանի օրդերի հիման վրա պաշտոնապես պետք է ձերբակալեր Ռուսաստանի նախագահին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում անհանգստացած չեն Պուտինի՝ Մոնղոլիա այցից: Նրա խոսքով՝ Մոսկվան «հրաշալի երկխոսություն ունի Մոնղոլիայի մեր ընկերների հետ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել