Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը հրավիրվել է դատախազություն՝ ապօրինի գույքի գործով
16:33 - 06 սեպտեմբերի, 2024

Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը հրավիրվել է դատախազություն՝ ապօրինի գույքի գործով

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը սեպտեմբերի 17 ին՝ ժամը 11:00-ին հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք azdarar.am-ից։

Բացի Գալստյանից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է հրավիրվել ( սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16:00-ին) նաև Զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել