Սեպտեմբերի 7-ից 25-ը փուլ առ փուլ փակ կլինի Շերամի փողոցը․ Երևանի քաղաքապետարան
18:42 - 06 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 7-ից 25-ը փուլ առ փուլ փակ կլինի Շերամի փողոցը․ Երևանի քաղաքապետարան

«Գարեգին Նժդեհ» ուղետարի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարի վերանորոգման աշխատանքների ժամանակ պարզվել է, որ լրացուցիչ աշխատանքների կարիք կա, ինչով էլ պայմանավորված կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը փակ է լինելու մինչև սեպտեմբերի 13-ը՝ ժամը 18:00-ն: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը:

Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել