Գևորգ Պապոյանը Լատվիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել պետքարտուղար Գիրց Կրումինշի հետ
10:17 - 07 սեպտեմբերի, 2024

Գևորգ Պապոյանը Լատվիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել պետքարտուղար Գիրց Կրումինշի հետ

Սեպտեմբերի 6֊ին նախարար Գևորգ Պապոյանը Լատվիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել պետքարտուղար Գիրց Կրումինշի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսության տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին։

Նախարարը լատվիական կողմին ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու տնտեսավարողներին առաջարկվող պետական աջակցության գործիքակազմը։

Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև գործարար կապերի ամրապնդման ու ընդլայնման անհրաժեշտությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել