Հայաստան կայցելի Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն
16:48 - 07 սեպտեմբերի, 2024

Հայաստան կայցելի Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն

Սեպտեմբերի 10-ին Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Կկայանա հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պետեր Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում նաև կմասնակցի «Փոխկապվածության աշխարհաքաղաքականություն. մրցակցությունից համագործակցություն» խորագրով պանելային քննարկմանը։

«Երևանյան երկխոսություն» միջոցառման պանելային քննարկումներին հնարավոր է հետևել ուղիղ հեռարձակմամբ, ինչպես նաև միջոցառման սոցիալական հարթակներում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել