Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը․ ՀՀ-ում Իրանի դեսպանությունը՝ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման մասին
 |factor.am|
11:58 - 09 սեպտեմբերի, 2024

Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը․ ՀՀ-ում Իրանի դեսպանությունը՝ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման մասին |factor.am|

factor.am: ՀՀ-ում Իրանի դեսպանությունը X-ում գրառում է կատարել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հանդիպման մասին։

«ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար. «Հայաստան-Իրան սահմանը խաղաղության ու բարեկամության սահմանն է, և որևէ ուժ չի կարող դա խզել»:

Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին Հայաստանի հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը ընդգծեց Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը` միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու և հարևանների տարածքային ամբողջականությանը աջակցելու վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու և միջազգային սահմանների անփոփոխելիության մասին Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը ընդգծեց, որ Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահմանն է: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, և որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը»,- ասված է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել