Արարատի մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
19:14 - 09 սեպտեմբերի, 2024

Արարատի մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Խաք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արարատի մարզ, գ․ Քաղցրաշեն), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
 
. արտադրական շինությունների հատակը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը, չի պահվել սարքին և նորոգ վիճակում, ինչը չի ապահովել դրանց հեշտորեն լվացումը և ախտահանումը.
 
. թափոնները, իրենց կատեգորիաներին համապատասխան, տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների ու աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող տարողություններում:
 
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել