Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
 |hetq.am|
16:39 - 10 սեպտեմբերի, 2024

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը |hetq.am|

hetq.am: Բաթումում կայացել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հանդիպումն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այդ մասին հայտնում է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակը: 

«Երկկողմ հանդիպմանը Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են հարևան երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու կարևորությունը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Չիկովանին և Հասանովը քննարկել են նաև անվտանգության և ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցերը: 

Հասանովը ժամանել է Բաթում՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով։

Մինչ այդ էլ կայացել էր Վրաստանի պաշտպանության նախարարի հանդիպումն իր թուրք գործընկերոջ Յաշար Գյուլերի հետ։ Վրացական կողմը նշում է, որ նախարարները մտքեր են թուրք-վրացական ռազմական համագործակցության և ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել