Պայթյուն «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում. կան տուժածներ և զոհ
18:17 - 10 սեպտեմբերի, 2024

Պայթյուն «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում. կան տուժածներ և զոհ

Սեպտեմբերի 10-ին` ժամը 16։49-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է բժկական կենտրոն, որտեղ Է. Հ․-ն (ծնված 1978թ. ) մահացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել