Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 11-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղեկցությամբ:
Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Ջասիմ Մուհամմադ Աբուդը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Այցի ավարտին հյուրերը շրջել են նաև Հիշողության պուրակում, որտեղ անցած տարի Իրաքի նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը տնկել էր արծաթափայլ եղևնի:
comment.count (0)