Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Իսակովի պողոտա – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ, մյուս 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել ձախ շրջադարձ: Աթենքի փողոցում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ կազմակերպված հետիոտնային անցումը կտեղափոխվի Իսակովի պողոտայի սկզբնամաս:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում, ինչպես նաև լուսացույցների տեղափոխում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով