Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր. ՀՀ վարչապետ |armenpress.am|
19:50 - 11 սեպտեմբերի, 2024

Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր. ՀՀ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն իր հարցերը ինքը պետք է լուծի, անվտանգության երաշխավորը կամ հենց ինքն է, կամ չկա: 

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի երաշխավորի վերաբերյալ հարցին: 

Երաշխավորի ինստիտուտի մասին խոսելով՝ վարչապետն ասաց. «Աշխարհի՝ իմ այսօրվա իմացությամբ ասում եմ, որ դրանից ավելի ֆեյք թեմա չկա: Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր: Բոլոր նրանց համար, ում անունը մենք ուզում ենք դնել անվտանգության երաշխավոր, մենք մանրադրամ ենք: Մեր հարցերը մենք պետք է լուծենք»: 

Նա հարց բարձրացրեց՝ իր պատմության մեջ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռ ունեցած ժողովուրդը հղում կանի՞ երաշխավորին ու միջազգային մեխանիզմներին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել