2024-ի առաջին կիսամյակում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նվազել են 29,3 տոկոսով. Վարդապետյան |1lurer.am|
12:25 - 12 սեպտեմբերի, 2024

2024-ի առաջին կիսամյակում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նվազել են 29,3 տոկոսով. Վարդապետյան |1lurer.am|

1lurer.am: 2024 թվականի առաջին կիսամյակում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նվազել են 29,3 տոկոսով: Սա ֆորմալ նվազում չէ, դա բացահայտման և քննության որակի փոփոխությունն է և այն տեխնոլոգիաներին հասանելիությունը, որով շրջանառվում են թմրամիջոցները: Նվազումը լավարկված քննության արդյունք է: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Ըստ Վարդապետյանի՝ կա «հետաքրքիր վիճակագրություն»՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրելու փորձ արված և բացահայտված թմրամիջոցի քանակի հետ կապված:

«Այստեղ աճ ունենք մաքսանենգության, ինչը նշանակում է, որ բացահայտման ցուցանիշն ավելացել է, այսինքն՝ երբ փորձում են ապօրինի ճանապարհով թմրամիջոցը ներկրել ՀՀ, այդտեղ բացահայտվում է հանցագործությունը: Նախորդ տարիներին մենք նման ցուցանիշներ չունեինք՝ մաքսանենգության հետ կապված:

2023 թվականին նույնիսկ աճել էր առգրավված թմրամիջոցների քանակը. դրանք տարբեր տեսակի են, ընդհուպ ամենածանր թմրամիջոցներն էին ընդգրկում: Եվ կարևոր է, որ այդ թմրամիջոցները դուրս են եկել շրջանառությունից: Կարելի է դա էլ գնահատել որպես դրական ցուցանիշ քննության որակի տեսանկյունից»,- ասաց Վարդապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել