1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաստատել է, որ Դոնեցկի մարզի Վերոլուբովկա գյուղի գնդակոծության հետևանքով զոհվել է կազմակերպության երեք աշխատակից, ևս երկուսը՝ վիրավորվել։
Կարմիր խաչի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ հարվածն իրականացվել է մի վայրում, որտեղ նախատեսվում էր մարդասիրական օգնության բաշխում։ Տեղի բնակիչները հարվածից չեն տուժել, ավելացրել է կազմակերպությունը։
Ռուս զինվորականները չեն մեկնաբանել հումանիտար առաքելության բեռնատարների վրա հարձակման մասին Ուկրաինայի իշխանությունների և ԿԽՄԿ-ի հաղորդագրությունները։
comment.count (0)