Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Ցըգե Յոշիֆումի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը։
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովմանը՝ Արմեն Գրիգորյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերակատարությունը:
Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում Հայաստան-Ճապոնիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները:
comment.count (0)