Հայկական ժողովրդավարությունն առաջիկայում եւս շարունակելու է գտնվել բարձր մակարդակի վրա․ Ալեն Սիմոնյանը՝ Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ
11:14 - 15 սեպտեմբերի, 2024

Հայկական ժողովրդավարությունն առաջիկայում եւս շարունակելու է գտնվել բարձր մակարդակի վրա․ Ալեն Սիմոնյանը՝ Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ․

«Սեպտեմբերի 15-ն աշխարհում նշվում է որպես Ժողովրդավարության միջազգային օր։
Ժողովրդավարությունն արժեք է, նվաճում, պետությունների զարգացման խթան, առանց որի շատ երկրներ լճանում են ու հետ մնում արագ փոփոխվող աշխարհից։

2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունը եւս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին, ու մեր քաղաքական թիմը շարունակելու է անշեղորեն գնալ այդ ճանապարհով։

Վստահեցնում եմ, որ հայկական ժողովրդավարությունն առաջիկայում եւս շարունակելու է գտնվել բարձր մակարդակի վրա` մնալով կայուն, աննահանջ ու որպես հաջողված օրինակ ժողովրդավարության ճանապարհը նոր բռնող երկրների համար», - նշված է ուղերձում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել