azatutyun.am: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում իշխանությունները և կամավորները շարունակում են ջանքերը՝ հաղթահարելու հորդառատ անձրևների և դրա հետևանքով ջրհեղեղների հետևանքները:
Ռումինիայում առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս երկուսը համարվում են անհետ կորած։ Չեխիայում չորս անհետ կորած կա, Լեհաստանում մեկ մարդ է խեղդվել։
Արտակարգ իրավիճակների ծառայություններն ուժեղացրել են միջոցառումները Ավստրիայի, Չեխիայի, Լեհաստանի և Ռումինիայի ցածրադիր վայրերում: Լեհաստանում ջրամբարի վարարման հետ կապված կրիտիկական իրավիճակի պատճառով տարհանվել են երկրի հարավ-արևմուտքում գտնվող Մեժիգորզե գյուղի բնակիչները։
Հաղորդվում է տարբեր վայրերում կամուրջների փլուզման մասին, վնասվել են հազարավոր տներ։
Լուսանկարում՝ Չեխիայի Լիպովա-Լազնե գյուղում Ստարիկ գետի վարարման տեսարանն է՝ տեղացած հորդառատ անձրևից հետո/EPA-EFE
comment.count (0)