Սա մի քանի ամսվա նորմայի չափով մեկ ժամում եկած անձրև է. Երևանի հեղեղատար համակարգը հին և մաշված է. Ավինյան |tert.am|
10:36 - 16 սեպտեմբերի, 2024

Սա մի քանի ամսվա նորմայի չափով մեկ ժամում եկած անձրև է. Երևանի հեղեղատար համակարգը հին և մաշված է. Ավինյան |tert.am|

tert.am: Երևանի հեղեղատար, անձրևատար համակարգը բավականին հին և մաշված է, էական ներդրումների կարիք կա: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ այդ ներդրումներն անպայման արվելու են, և որ այս  շաբաթ կառավարությունում այդ թեմայով քննարկում կա:

«Մենք վերջին երկու տարում ենք առհասարակ սկսել այս համակարգում ներդրումներ անել, երկու տարի է՝ ինչ կոյուղի ենք կառուցում: Պետք է հաշվի առնել նաև, որ սրանք ոչ սովորական հեղեղումներ են և ամոբղջ աշխարհում, տարբեր քաղաքներում այս խնդիրներն առաջանում են»,- ասաց նա:

Քաղաքապետը կարևորեց մարդկանց իրազեկ լինելու հանգամանքը, որ ճիշտ գործեն նման ֆորսմաժորային իրավիճակում:

«Շատ դեպքերում որևէ տեսակի համակարգ ֆորսմաժորին չի կարող դիմանալ: Իհարկե, բոլոր այն հատվածներում, որտեղ կարող ենք նվազագույնը մեղմել նմանատիպ իրավիճակներում հեղեղումերից առաջացած խնդիրները, անպայման պետք է անենք:

Ես նման հեղեղումներ Երևան քաղաքում չեմ հիշում: Մի քանի ամսվա նորմայի չափով մեկ ժամում եկած անձրև է՝ արդեն որերորդ անգամ և սա կրկնվում է, կրկնվում է , կրկնվում է: Պետք է ադապտացվենք այս նոր իրավիճակին և մեր ծրագրերն այդպես սկսենք պլանավորել»,- շեշտեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել