ՀՀ ԳԱԱ-ն դատապարտում է գիտաշխատողների նկատմամբ բռնի ուժի կիրառումը
18:18 - 16 սեպտեմբերի, 2024

ՀՀ ԳԱԱ-ն դատապարտում է գիտաշխատողների նկատմամբ բռնի ուժի կիրառումը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դատապարտում է սույն թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, ինչի արդյունքում գիտնականներից մեկը ստացած վնասվածքների պատճառով ՀՀ ոստիկանության կողմից տուժող է ճանաչվել․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Միջադեպը տեղի է ունեցել գիտաշխատողների խաղաղ ակցիայի ժամանակ, ովքեր բեռնատարների առաջ փակել էին շինհրապարակի մուտքը:

Գիտաշխատողները դիմել են այդ քայլին, երբ «Գրին փրոփերթի դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, անսալով ՀՀ վարչական դատարանի՝ Ազատության պողոտա 26/1 հասցեում իրականացվող կառուցապատման աշխատանքները կասեցնելու մասին որոշմանը, շարունակել է շինաշխատանքները: Կառուցապատման աշխատանքները Կենտրոնի շենքերի քարե շարվածքից պատերի կոնստրուկտիվ համակարգում առաջացրել են տարբեր ձևախախտումներ և առկա ճաքերի՝ բացվածքների դինամիկ զարգացում:

Նման պայմաններում շենքի հետագա շահագործումը ոչ միայն կարող է վտանգ ներկայացնել գիտական անձնակազմի, այլ նաև նշված տարածքում շահագործվող բարձր ճշտության թանկարժեք գիտական սարքավորումների հետագա շահագործման համար: Անթույլատրելի է երկրում տիրող անպատժելիության մթնոլորտը, երբ դատարանի որոշումը չի կատարվում և դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել