Դատավոր Դավիթ Հարությունյանը միջնորդել է ընձեռել դատական նիստին անմիջականորեն մասնակցելու եւ դրանով պայմանավորված իրավունքների լիարժեք իրացման հնարավորություն։
Նա, մասնավորապես, ցանկանում է ներկայացնել բացարկի, վկաներ դատակոչելու միջնորդություններ, նախկինում չհետազոտված նյութեր, ապացույցներ, հարցեր տալ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրած անձին և/կամ նրա ներկայացուցիչներին դրանց արդյունքում ներկայացնել բանավոր դիրքորոշում մեղսագրված կարգապահական խախտման վերաբերյալ, պատասխանել նաև դիրքորոշումից բխող կողմի և ԲԴԽ անդամների հարցերին։
Հարությունյանը հատկանշական է համարել այն, որ դատավոր Արայիկ Մելքումյանի գործով նույնանման հանգամանքների պայմաններում Բդխ-ն Սահմանադրակաա դատարանի որոշման հիման վրա նոր հանգամանքով վարույթը քննել է բանավոր ընթացակարգով և ղեկավարվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157- րդ հոդվածով, (տես 2020թվականի փետրվարի 27-ի ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշումը)․ «Այսինքն՝ նախկինում կիրառած նորմը' Օրենքի 157-րդ հոդվածը, և վարչական դատավարության օրենսգրքի համանուն նորմը կիրառելի չի համարվել սույն գործով: Առկա չէ ԲԴԽ որևէ օբյեկտիվ և պատճառաբանված դիրքորոշում այն կապակցությամբ, թե ինչով է պայմանավորված սույն և դատավոր Արայիկ Մելքումյանի գործերով տարբերակված մոտեցումը, քանի որ երկու դեպքում էլ խոսք է գնում ՀՀ ՍԴ որոշման հիման վրա նոր հանգամանքի ուժով ՀՀ ԲԴԽ որոշման վերանայիան մասին, մասնավորապես' հիշատակված գործը վերանայվել է բանավոր ընթացակարգով, մինչդեո դիմողի գործի վերանայման նկատմամբ ՀՀ ԲԴԽ կիրառելի է համարում գրավոր ընթացակարգի կիրառումը»,- ասված է միջնորդության մեջ։
Միջնորդության տեքստը ամբողջությամբ՝ այստեղ
comment.count (0)