Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը
 |azatutyun.am|
17:38 - 17 սեպտեմբերի, 2024

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: Գլխավոր դատախազությունը բողոքարկել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը հակակոռուպցիոն վերաքննիչ ատյան, «Ազատությանը» փոխանցեցին դատախազությունից։

Ավելի քան չորս տարվա դատավարությունից հետո դատարանը մայիսին արդարացրեց նախկին նախագահին՝ հերքելով դատախազության մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։

Դատախազությունը պնդում էր՝ 2013 թվականին գյուղացիներին մատչելի դիզվառելիքով ապահովելու ծրագրի մրցույթում շահել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ»-ը, որը, ի տարբերություն հայտ ներկայացրած մյուս երկու ընկերությունների, ամենաբարձր գինն էր առաջարկել։

Դատարանը, սակայն, որոշեց, որ տարիներ առաջ կատարված գործարքը եղել է օրինական։

Սարգսյանն ինքը հայտարարել էր, որ այս որոշումն իր համար «բարոյական նշանակություն ունի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել