Անդամակցությունը սառեցրել ենք, քանի որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար․ Նիկոլ Փաշինյան
11:43 - 18 սեպտեմբերի, 2024

Անդամակցությունը սառեցրել ենք, քանի որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար․ Նիկոլ Փաշինյան

Հավաքական անվտանգության պայմանագիրը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար, ՀՀ հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ Այս մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ 

«ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ, մեր կարծիքով Հավաքական անվտանգության պայմանագիրը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։

Մենք լիարժեք կվերականգնենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ։ Մեր այս շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել, այլև արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Ինչքան այդ պատասխանները չեն հնչում, ՀՀ-ն ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից: Մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակվելու դեպքում կանցնենք անդառնալիության կետը»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ որքան այդ պատասխանները չեն հնչում, և այդ պատասխանները համոզիչ չեն, ամեն րոպե և ամեն վայրկյան ՀՀ-ն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից։

«Եթե դեռ չենք անցել այդ «անդառնալիության կետը», մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում մենք կանցնենք այդ «անդառնալիության կետը», և պիտի անկեղծ ասեմ, որ որևէ մեկը մեզ դրանում մեղադրելու որևէ լեգիտիմ առիթ և պատճառ չի ունենա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել