Վերջին չորս տարիներին ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեն 100 անգամ ավելացել է․ ԱԽ քարտուղար
16:50 - 18 սեպտեմբերի, 2024

Վերջին չորս տարիներին ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեն 100 անգամ ավելացել է․ ԱԽ քարտուղար

Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչ հաջողություններ է արձանագրել Հայաստանը ռազմարդյունաբերության ոլորտում։ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում նա նշեց, որ ռազմարդյունաբերության ոլորտին տրվող բյուջեն վերջին չորս տարում ավելացել է 100 անգամ։

«Եթե 2020 թվականի ռազմարդյունաբերության ոլորտին տրվող բյուջեն X գումար է եղել, ապա վերջին չորս տարիներին այդ գումարի ծավալը 100 անգամ ավելացել է։ Այսպիսով, կարող եք պատկերացնել, թե ինչ ծավալի է հասել ռազմարդյունաբերության պատվերի ծավալը»,- ընդգծեց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը հայտնեց, որ Հայաստանի ռազմավարական նպատակն է, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակահատվածում ռազմատեխնիկական կարիքները 25-30 տոկոսը բավարարվի ներքին արդյունաբերության շնորհիվ։

«Հուսով ենք, որ այս նպատակին հնարավորինս շուտ կհասնենք։ Իմ նշած թիվը իր հետ բերել է բազմաթիվ խնդիրներ, բայց համոզված եմ, որ մասնավոր սեկտորը և ռազմարդյունաբերության ոլորտը կարողանալու են  մարսել այս ծավալը և շարունակել աշխատել՝ սպասարկելու համար Հայաստանի անվտանգության ճարտարապետության կառուցմանը»,- եզրափակեց ԱԽ քարտուղարը։

ՀՀ ԱԽ քարտուղարը, խոսելով անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի մասին, նշեց, որ եթե նախկինում Հայաստանը 96%-ից ավելի ռազմատեխնիկական համագործակցություն ունեցել է Ռուսաստանի հետ, ապա այսօր այդ թիվն իջել է 10%-ից էլ ցածրի, ինչը վերջին 3-4 տարիների հաջողությունն է։ 

 «Այսօր մենք ունենք մի քանի կարևոր գործընկերներ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, դրանցից մեկը Հնդկաստանն է, մյուսը Ֆրանսիան և մենք փնտրում ենք նոր գործընկերներ, որպեսզի այդ ուղղությամբ տարվող մեր աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն»։

Մենք նպատակ ունենք նաև, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30%-ը լինի Հայաստանում, այսինքն՝ ռազմաարդյունաբերական ոլորտը սպասարկի ՀՀ կարիքը»։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ռազմավարական նպատակ է նաև 4-5 գործընկեր ունենալը, որոնցից ամեն մեկի հետ համագործակցությունը 20%-ը չի գերազանցի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել