Ֆրանսիայի նոր կառավարության կազմում երեք հայազգի նախարար կա
 |azatutyun.am|
10:46 - 22 սեպտեմբերի, 2024

Ֆրանսիայի նոր կառավարության կազմում երեք հայազգի նախարար կա |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի աշխատակազմը հայտարարել է նոր կառավարության կազմը, նրանց թվում երեք հայազգի նախարար կա։

Աստրիդ Փանոսյան-Բուվեին նշանակվել է աշխատանքի և զբաղվածության նախարար, Գիյոմ Կասպարյանը՝ քաղաքացիական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման, իսկ Անտուան Արմանին՝ էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարար։

Ակնկալվում է, որ Բարնիեի փորձը եվրոպական հարցերում և բյուջեի կառավարման ոլորտում առանցքային կլինի Եվրահանձնաժողովի հետ Ֆրանսիայի դեֆիցիտների շուրջ բանակցություններում:

Գիյոմ Կասբարյանը Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր է, այդ պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից։ Նա բնակարանային բարեփոխումների և փոքրամասնությունների իրավունքների ակտիվ կողմնակիցն էր: Կասբարյանը հայ համայնքի հետ ակտիվ կապի մեջ է։

33 տարեկան Անտուան Արմանն ամենաերիտասարդներից մեկն է, որ զբաղեցնում է ֆինանսների նախարարի առանցքային պաշտոնը: Տնտեսագիտության և ֆինանսների բնագավառում աշխատելով՝ նա նախկինում զբաղեցրել է Ազգային ժողովի Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել