news.am: Պակիստանի հյուսիսարևմուտքում կիրակի օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է մոտ մեկ տասնյակ օտարերկրյա դիվանագետների պահպանող ոստիկանը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Սվաթի շրջանի ոստիկանության սպա Զահիդ Ուլլահ Խանը հայտնել է, որ դիվանագետներն այդ շրջանում են եղել տեղի Առևտրի պալատի հրավերով:
«Ավտոշարասյունը գլխավորող ստորաբաժանումը պայթել է ճամփեզրի ականի վրա»,- հայտնել է նա:
Չորս այլ ոստիկան վիրավորվել է, տեղեկացրել է Խանը։
Նա հավելել է, որ բոլոր դիվանագետներն ապահով են և վերադարձել են Իսլամաբադ։
Ավելի վաղ հայտնի է դարձել այն մասին, որ վերոհիշյալ դիվանագետների թվում էր նաեւ ՌԴ դեսպան Ալբերտ Խորեւը։
comment.count (0)