Քոչարյանը ներկա չէր իր գործով Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկած առաջին նիստին
 |civilnet.am|
11:33 - 23 սեպտեմբերի, 2024

Քոչարյանը ներկա չէր իր գործով Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկած առաջին նիստին |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վերաքննության առաջին նիստը Հակակոռուպցիոն դատարանը սկսեց մեղադրյալ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանի խափանման միջոցի քննարկմամբ։

Սեպտեմբերի 23-ին հանրային մեղադրողները պետք է ներկայացնեին իրենց միջնորդությունը՝ գործի վերաքննության մասով, սակայն նիստին ներկա չէր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը։ Մեղադրողներն առաջարկեցին դատը հետաձգել՝ նշելով, թե չկա որևէ «պատշաճ ծանուցում նրա բացակայության վերաբերյալ»։ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, ընդհակառակը, պնդեց, որ պետք է քննարկել իր պաշտպանյալի տեղաշարժը սահմանափակող հանգամանքները։

Լուսինե Սահակյանն ասաց, որ իրենք ունեն բացարկի միջնորդություն, որը չի առնչվում Քոչարյանի իրավունքներին։ Ուստի նա խնդրեց միջնորդությունը քննարկել առանց ՀՀ երկրորդ նախագահի մասնակցության։ Պաշտպանի խոսքով՝ Արմեն Գևորգյանի անձեռնմխելիությունը խախտվում է, քանի որ «ոստիկանությունն ապօրինի սահմանափակում է նրա տեղաշարժման իրավունքը»՝ մասնավորապես երկրից մեկնելու հետ կապված։ Սահակյանը խնդրեց հարցը քննարկել դռնփակ նիստում։ Թեև հանրային մեղադրողները առարկեցին, դատարանը որոշեց, որ այս հարցը պետք է քննարկել՝ դռնփակ նիստում։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը, որով վճիռը կայացրել էր առաջին ատյանի նախկին դատավոր Աննա Դանիբեկյանը, Վճռաբեկ դատարանի սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանվեց։ Վճռաբեկ դատարանը նաև որոշեց գործն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել