Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի գլխավորած պատվիրակությունն ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 23-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: Կառլես Էնսենյատ Ռեիգը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Թանգարանի շնորհիվ նաև ծանոթացա այս երկրի պատմությանը: Կարող եմ ասել, որ Անդորրայի Իշխանապետությունն ու Հայաստանն ինչ-որ տեղ ունեն պատմական ավանդույթներ և նմանություններ»,- գրել է Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը:
comment.count (0)