azatutyun.am: Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու համար, «Ազատության»-ը հայտնեց խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Պատճառների մասին Աղազարյանը շատ չխոսեց, միայն նշեց՝ դրանցից մեկն էլ այն է, թե Մինասյանի հայրն ու եղբայրն ովքեր են։
Գրիգոր Մինասյանն արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2022-ի դեկտեմբերի 26-ից։
Գրիգոր Մինասյանն արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2022-ի դեկտեմբերի 26-ից։
Վարչապետ Փաշինյանը դեռ 2020 թվականին էր պնդել, թե Մինասյանը պետք պատասխանատվության ենթարկվի թալանի համար։
Իսկ Գրիգոր Մինասյանի հայրը՝ Արա Մինասյանը, «Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրենն է, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին։ Նա ԲԿ-ի տնօրենի պաշտոնից ազատվել է 2018-ի հուլիսին, երբ Առողջապահության նախարարությունը հաղորդեց, որ բժշկական կենտրոնում գերատեսչության ուսումնասիրությունների արդյունքներով՝ պետությանը հասցվել է 545 միլիոն դրամի վնաս:
Արա Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, 2018 թվականից Մինասյանը հետախուզման մեջ է: Նրա փաստաբանները դեռ այն ժամանակ մեղադրանքն անհիմն ու չպատճառաբանված էին որակել։
comment.count (0)