Փաշինյանն Էրդողանին է նվիրել «Խաղաղության խաչմերուկը», Էրդողանը՝ Փաշինյանին իր գիրքը՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» 
 |azatutyun.am|
16:08 - 25 սեպտեմբերի, 2024

Փաշինյանն Էրդողանին է նվիրել «Խաղաղության խաչմերուկը», Էրդողանը՝ Փաշինյանին իր գիրքը՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» |azatutyun.am|

azatutyun.am: Նյու Յորքում գտնվող «Թուրքիայի տանը» նախօրեին տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հանդիպումը։ Պարզ չէ՝ հանդիպման նախաձեռնությունը հայկական, թե թուրքական կողմինն էր։

Հայաստանի կառավարությունը միայն տեղեկացնում է, որ հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։

Փաշինյանն ու Էրդողանն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին: Կողմերը դարձյալ ընդգծել են կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը:

Կառավարության փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին նաև տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին:

Մինչդեռ թուրքական կողմն ընդամենը երկու նախադասությունից բաղկացած հակիրճ տեղեկություն է տարածել հանդիպման մասին։ Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքէջը միայն տեղեկացնում է, որ նախագահ Էրդողանը «Թուրքիայի տան» նստավայրում է հանդիպել Հայաստանի վարչապետին և որ Փաշինյանին է նվիրել իր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը՝ ստորագրությամբ։ Էրդողանն իր այդ գրքում կոչ է անում վերափոխել միջազգային կառույցները և մասնավորապես ՄԱԿ-ը։

Ի դեպ, Հայաստանի կառավարությունն իր պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշում, թե հանդիպումը որտեղ է կայացել, ինչպես նաև բացակայում է Փաշինյանին գիրք նվիրելու տեղեկությունը։ Տարբեր է նաև հրապարակված լուսանկարների բովանդակությունը։ Թուրքական կողմի լուսանկարներից մեկում կողք կողքի Էրդողանն ու ժպտացող Փաշինյանն են, որի ձեռքին Թուրքիայի նախագահի գիրքն է։

Իսկ հայկական կողմի լուսանկարներից մեկում Փաշինյանը Էրդողանին է նվիրում «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Էրդողան - Փաշինյան հանդիպման մասին մանրամասներ է փոխանցում նաև թուրքական «Սաբահ»-ը (Daily Sabah)։ Հղում անելով Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունին, որը նույնպես ներկա է եղել երկու երկրների ղեկավարների հանդիպմանը, թուրքական պարբերականը գրում է, թե Էրդողանը պատրաստակամություն է հայտնել աջակցել «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության և ամուր բարեկամության հաստատմանն այս նոր ժամանակաշրջանում»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել