armenpress.am: Կառավարությունը հաստատեց Արմեն Գրիգորյանի թեկնածությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում։ Նախագիծն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 26-ի հերթական նիստում։ Գրիգորյանն ընտրվել է 5 տարի ժամկետով։
«Մեծ պատասխանատվություն է Հայաստանի Հանրապետության երեք ամենախոշոր համալսարաններից մեկի զարգացումը և հետագայում առաջ տանելու հանձնառությունը։ Տնտեսագիտական համալսարանում ներկայումս երեք հերթափոխով սովորում է 9200 ուսանող, ունենք նաև օտարերկրացի ուսանող։ Ես իմ հետագա բոլոր ջանքերը կենտրոնացնելու եմ համալսարանի միջազգային հավատարմագրման գործընթացները առաջ մղելու ուղղությամբ»,-ասաց Արմեն Գրիգորյանհպը։
comment.count (0)