Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից
19:05 - 26 սեպտեմբերի, 2024

Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից

Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

«Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել ու դեռ շատ անելիքներ կային: Շատ կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին:

Նորից շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ ցուցաբերված մեծ վստահության համար»,- մասնավորապես գրել է Գևորգյանը:

Հիշեցնենք՝ Սիրվարդ Գևորգյանը արդարադատության նախարարի տեղակալ էր նշանակվել սեպտեմբերի 5-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել