tert.am: Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղար Հուսեյն Ալթընալանը հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար «պետք է կատարի Անկարայի երեք պահանջները»: Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը:
Մամուլի քարտուղարի խոսքով՝ Հայաստանը պետք է «ազատի» Լեռնային Ղարաբաղը, «հրաժարվի» Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից և «չհավակնի թուրքական հողերին»:
Թուրք դիվանագետը նշել է, թե Թուրքիան չի կարող դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, որովհետև «Հայաստանը չի ճանաչում միջազգայնորեն ճանաչված սահմանները»:
comment.count (0)