ՀՀ 16 համայնքներում այսօր տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների դիտարկման նախնական ամփոփում․«Անկախ դիտորդ»

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ այսօր ՀՀ 16 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։

Ստորև ներկայացնում ենք ընտրությունների մեկնարկի և ընթացքի վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից ներկայացված նախնական տեղեկատվությունը։

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ,
ԿԱՀԱՎՈՐԱՆՔԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

  • Դիտարկված բոլոր տեղամասերում քվեարկության սենյակները գտնվել են առաջին հարկում։
  • Տեղամասերից 11-ը գնահատվել են որպես անմատչելի, 5-ը ունեցել է թեքահարթակ կամ հարթ մուտք է ունեցել,ևս 3-ը գնահատվել են մասամբ մատչելի։
  • 3 տեղամասում նախատեսված չի եղել որևէ հատուկ միջոց տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության կազմակերպման համար: Մյուս տեղամասերը ապահովված էին միայն խոշորացույցներով։
  • 1 քվեասենյակում լուսամուտների դասավորվածության պատճառով կարող էր խախտվել քվեարկության գաղտնիությունը, սակայն տարածքային ընտրական հանձնաժողովի միջամտությամբ միջոցներ են ձեռնարկվել:
  • Դիտորդներն անբավարար են գնահատել քվեասենյակներից 2-ի քվեախցիկների լուսավորությունը։
  • 1 քվեասենյակում փակցված չի եղել քվեարկության մասին իրազեկող որևէ տեղեկատվություն։
  • Տեղամասերից 10-ում նիստը սկսվել է ուշացումով՝ հանձնաժողովի տարբեր անդամների ուշացման պատճառով:
  • Որևէ տեղամասում հանձնաժողովի անդամների գործառույթների վիճակահանության կարգը չի խախտվել, սակայն 2 տեղամասում նիստի ընթացակարգերը խախտվել են։
  • 3 տեղամասում հանձնաժողովի նիստին փորձել են ներկա գտնվել 2 համայնքի ղեկավարի և մեկ ավագանու անդամի թեկնածու, որոնք դուրս են հրավիրվել հանձնաժողովների նախագահների կողմից։
  • Տեխնիկական սարքից 0-ական տեղեկանքի տպման հետ խնդիրներ են եղել 2 տեղամասում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով