Իսրայելական բանակն ավիահարվածներ է հասցրել Բեյրութում «Հզբոլլահի» գլխավոր ռազմական շտաբին
22:05 - 27 սեպտեմբերի, 2024

Իսրայելական բանակն ավիահարվածներ է հասցրել Բեյրութում «Հզբոլլահի» գլխավոր ռազմական շտաբին

Իսրայելական ավիացիան հարված է հասցրել Բեյրութում շիա «Հզբոլլահ» շարժման կենտրոնական ռազմական շտաբին։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
 
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ «Հզբոլլահի» շտաբը գտնվել է Լիբանանի մայրաքաղաքի Դահիա շրջանում՝ բնակելի տների տակ։
ՑԱԽԱԼ-ից նշել են, որ հարձակման արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ:
 
Իսրայելական ավիահարվածների հետևանքով Բեյրութում զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 76-ը։ Շաբաթվա սկզբից Լիբանանում գրեթե 700 մարդ է զոհվել, Իսրայելի՝ «Հըզբոլլահ» խմբավորման թիրախների վրա հարձակումների հետևանքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել