Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն 2024 թվականի հոկտեմբերի 1-ին ստանձնել է Հյուսիսատլանտյան դաշինքի 14-րդ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Որպես Նիդեռլանդների նախկին վարչապետ` պարոն Ռյուտեն ունի շատ ձեռքբերումներ միջազգային ասպարեզում՝ ներառյալ անվտանգությունը, պաշտպանությունը, զբաղվածությունը և սոցիալական հարցերը և տնտեսությունը:
Ռյուտեն Նիդեռլանդների վարչապետի պաշտոնը զբաղեցրել է գրեթե 14 տարի՝ 2010 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի հուլիսը: Նիդեռլանդների ամենաերկար պաշտոնավարած վարչապետն է:
Պարոն Ռյուտեն սկսել է իր մասնագիտական կարիերան մասնավոր հատվածում 1992 թվականին՝ աշխատելով Unilever-ի և նրա դուստր ձեռնարկությունների մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում:
comment.count (0)