Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբն իր ծառայությունն իրականացնում է մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
 |1lurer.am|
15:32 - 01 հոկտեմբերի, 2024

Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբն իր ծառայությունն իրականացնում է մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ |1lurer.am|

1lurer.am: «Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բացառապես մշտական տեղակայման վայրում, որը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է»,- այս մասին «Լուրերին» տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից:

Հիշեցնենք՝ Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հյուսիսային նետեր» գործողության մեկնարկի մասին, հաղորդվում է հարյուրից ավելի զոհերի ու վիրավորների մասին: Թել Ավիվը պնդում է, որ իրենց թիրախում «Հըզբոլլահի» ենթակառուցվածքներն ու օբյեկտներին են: Ի պատասխան իսրայելական հարվածների՝ «Հըզբոլլահը» տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել