armenpress.am: Եվրասիական տնտեսական միությունը փոխշահավետ գործընկերության է հրավիրում բոլոր նրանց, ովքեր կիսում են Միության արժեքները։ ԵԱՏՄ միջկառավարական նիստում այս մասին հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Եվրասիական տնտեսական միությունը բաց է մնում բոլոր նրանց համար, ովքեր կիսում են մեր արժեքները։ Եվ պատրաստ ենք փոխշահավետ և իրավահավասար գործընկերության»,- ասաց Միշուստինը։
ՌԴ վարչապետը նշեց, որ շարունակվում է ԵԱՏՄ-ի արդյունավետ փոխգործակցությունը Չինաստանի հետ, իրականացվում են Վիետնամի, Իրանի, Սերբիայի հետ ազատ առևտրի համաձայնագրերը:
Նա նաև հայտարարեց, որ այս տարի բանակցություններ են տեղի ունեցել Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագիր կնքելու շուրջ, իսկ այժմ մշակվում են ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ պայմանավորվածությունները: «Ակտիվ երկխոսություն է ծավալվել տարածաշրջանային միավորումների, առաջին հերթին ՇՀԿ-ի և ASEAN-ի հետ։ Անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը նաև այլ կազմակերպությունների հետ։ Այս ամենը կնպաստի միջազգային ասպարեզում Եվրասիական տնտեսական միության դերի բարձրացմանը։ Կօգնի առաջ մղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը ՝ Եվրասիական մեծ գործընկերություն ձևավորելու հարցում»,-ասաց Միխայիլ Միշուստինը։
comment.count (0)