Լիբանանի վարչապետը հայտարարել է, որ երկիրը պատմության ամենավտանգավոր փուլերից մեկում է

 |factor.am|
15:29 - 01 հոկտեմբերի, 2024

Լիբանանի վարչապետը հայտարարել է, որ երկիրը պատմության ամենավտանգավոր փուլերից մեկում է |factor.am|

factor.am: Լիբանանը բախվում է իր պատմության ամենավտանգավոր փուլերից մեկին։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նաջիբ Միքաթին ՄԱԿ-ի կազմակերպությունների և դոնոր երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ, գրում է France 24-ը։

«Շուրջ մեկ միլիոն մարդ տեղահանվել է ավերիչ պատերազմի պատճառով, որն Իսրայելը մղում է Լիբանանի դեմ։ Մենք հրատապ կոչ ենք անում լրացուցիչ օգնություն ցուցաբերել՝ ամրապնդելու տեղահանված խաղաղ բնակիչներին տարրական աջակցություն ցուցաբերելուն ուղղված մեր շարունակական ջանքերը»,- ասել է Միքաթին։

ՄԱԿ-ի հայտարարության մեջ էլ ասվում է, որ Միքաթին և Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի մարդասիրական համակարգող Իմրան Ռիզան 426 միլիոն դոլարի հավաքագրման կոչ են արել՝ սրացող հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչներին օգնելու համար։

Նշվում է, որ անցած երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 1000 մարդ է զոհվել, 6000-ը՝ վիրավորվել, իսկ շուրջ մեկ միլիոն մարդ ուղղակիորեն տուժել կամ տեղահանվել է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել