ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում Է Իսրայելի հարձակnւմը Լիբանանի վրա  |tert.am|
18:28 - 01 հոկտեմբերի, 2024

ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում Է Իսրայելի հարձակnւմը Լիբանանի վրա |tert.am|

tert.am: Ռուսաստանը համերաշխություն է հայտնում բարեկամ Լիբանանի ղեկավարությանը և ժողովրդին, որը ենթարկվել է Իսրայելի զինված ագրեսիային:

Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Լիբանան իսրայելական ներխուժման հետ:

«Համերաշխություն ենք հայտնում զինված ագրեսիայի ենթարկված բարեկամ Լիբանանի ղեկավարությանը և ժողովրդին։ Անկեղծորեն ցավակցում ենք զոհվածների հարազատներին», - նշված է հայտարարությունում։

ՌԴ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա և կոչ է անում իսրայելական իշխանություններին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին դուրս բերել զորքերը Լիբանանի տարածքից և զբաղվել մերձարևելյան հակամարտության կարգավորման խաղաղ ուղիների իրական որոնմամբ:

«Իսրայելական ներխուժման համակցված բնույթը բոլոր զորատեսակների մասնակցությամբ հիմք է տալիս ենթադրելու, որ զոհերի թիվը դեռ կաճի։ Ակնհայտ է, որ նման քայլը, որը ձեռնարկվել Է Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից «Հզբոլլահի» մի շարք առաջնորդների սպանությունից հետո, կհանգեցնի մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության հետագա էսկալացիայի»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել