Ջո Բայդենը և Քամալա Հարրիսը հետևում են Իսրայելի վրա Իրանի հարձակմանը և պարբերաբար թարմացումներ են ստանում ազգային անվտանգության թիմից: Այս մասին գրառում է արել Սպիտակ տան անվտանգության խորհուրդի խոսնակ Շոն Սավեթը։
«Ջո Բայդենը հանձնարարել է ամերիկացի զինվորականներին օգնել Իսրայելին պաշտպանվել իրանական հարձակումներից և խոցել Իսրայելին ուղղված հրթիռները»,- գրել է խոսնակը։
Հիշեցնենք, որ Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական կողմի փոխանցմամբ արձակվել է ավելի քան 400 հրթիռ։
comment.count (0)