news.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) պետք է անհապաղ միջամտի, որպեսզի թույլ չտա մերձավորարևելյան հակամարտությունը վերածվի լայնածավալ տարածաշրջանային պատերազմի: Այս մասին ասված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի՝ Անվտանգության խորհրդի նախագահին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում։
«Իրանը վերահաստատում է Անվտանգության խորհրդին ուղղված իր կոչը՝ շտապ և վճռականորեն միջամտելու՝ դադարեցնելու Իսրայելի շարունակական ագրեսիան և պատերազմական հանցագործությունները Լիբանանի, Գազայի և Սիրիայի դեմ և թույլ չտալ իրավիճակի վերածումը լայնածավալ տարածաշրջանային պատերազմի», - ասվում է նամակում, որը իրանական դիվանագիտական ներկայացուցչությունը փոխանցել է լրագրողներին։
comment.count (0)