Բայդենը դեմ է, որ Իսրայելը, ի պատասխան հրթիռային հարձակմանը, հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին |tert.am|
10:19 - 03 հոկտեմբերի, 2024

Բայդենը դեմ է, որ Իսրայելը, ի պատասխան հրթիռային հարձակմանը, հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ չի աջակցում իրանական միջուկային օբյեկտների ուղղությամբ Իսրայելի հարվածներին. ԱՄՆ-ն փորձում է մեղմել Իսրայելի պատասխանն Իրանի կողմից երեքշաբթի գիշերն իրականացրած հրթիռային հարձակմանը և զսպել արագորեն սրվող տարածաշրջանային հակամարտությունը: Այս մասին գրում է apnews.com-ը:

«Պատասխանը ոչ է», - ասել է Բայդենը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա կաջակցի Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտների ուղղությամբ պատասխան հարվածներին:

Բայդենի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում իսրայելցի բարձրաստիճան դիվանագետը նախազգուշացրել է, որ իր երկրի վրեժն իրանական հարձակման համար ավելի ծանր կլինի, քան Թեհրանը «երևէ կարող էր պատկերացնել»:

Նույն օրը Իսրայելի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալևին նախազգուշացրել է. «Մենք հնարավորություն ունենք հասնելու և հարվածելու Մերձավոր Արևելքի ցանկացած կետի, մի իրողություն, որը Իսրայելի թշնամիները շուտով կհասկանան»:

Բայց Բայդենի վարչակազմը մտավախություն ունի, որ Իսրայելի լուրջ պատասխանը, հատկապես Իրանի միջուկային օբյեկտները թիրախավորող պատասխանը, կարող է առաջացնել հետագա էսկալացիա, որն ի վերջո կարող է ներգրավել ԱՄՆ-ի ուժերը և կարող է հանգեցնել միջուկային զենք ստեղծելու փորձի Իրանի որոշմանը:

Հավելենք, որ Իրանը կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան Լիբանանի, Գազայի և Սիրիայի դեմ և կանխելու լայնածավալ պատերազմ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում. այս մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել