Իսրայելի հակահարվածի դեպքում Իրանն «ավելի կոշտ պատասխան» է խոստանում |azatutyun.am|
11:57 - 03 հոկտեմբերի, 2024

Իսրայելի հակահարվածի դեպքում Իրանն «ավելի կոշտ պատասխան» է խոստանում |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը պատերազմ չի ձգտում, նախօրեին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ նախազգուշացնելով՝ հրթիռային հարձակումներինԻսրայելի հակահարվածին ավելի կոշտ պատասխան կլինի։

«Մենք պատերազմ չենք փնտրում։ Իսրայելն է ստիպում մեզ արձագանքել», - Կատարում հայտարարել է Փեզեշքիանը։

Նա քննադատել է Իսրայելին հուլիսին Թեհրանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Իսրայելը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է իր մասնացությունը սպանությանը։

«Մենք նույնպես անվտանգություն և խաղաղություն ենք ուզում: Այդ Իսրայելն է Հանիեին սպանել Թեհրանում», - հայտարարել է Իրանի նախագահը։

Փեզեշքյանը Կատար է ժամանել Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ արձակելուց մեկ օր անց՝ մասնկացելու Ասիական երկրների գագաթնաժողովին։

«Եթե սիոնիստական ռեժիմը [Իսրայելը] չդադարեցնի իր հանցագործությունները, կարժանանա ավելի կոշտ արձագանքի»,- ասել է Փեզեշքիանը՝ նշելով՝ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները պետք է Իսրայելին հորդորեն՝ չապակայունացնել տարածաշրջանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել