Դավթաշեն վարչական շրջանում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է 45 բարդի տեսակի ծառեր

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառեր։ Այս մասին հայտնել է ՀՀ քաղաքապետարանի խոսնակը։ 

Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյունքում կանխվել է հետագա ծառահատումը։

Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին։

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով