Վրաստանում ընտրախախտումների դեմ պայքարի հատուկ ոստիկանական խմբեր են ստեղծվել |panorama.am|
14:17 - 04 հոկտեմբերի, 2024

Վրաստանում ընտրախախտումների դեմ պայքարի հատուկ ոստիկանական խմբեր են ստեղծվել |panorama.am|

panorama.am: Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հրաման է արձակել ոստիկանության տարածքային բաժիններում ստեղծել հատուկ խմբեր, որոնք պատասխանատու կլինեն հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրավախախտումների կանխարգելման և բացահայտման համար։

«Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին համապատասխան հրաման է արձակել՝ ապահովելու, որպեսզի 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ազատ, անվտանգ և խաղաղ միջավայրում, ըստ հրամանի՝ ստեղծվելու են խմբեր իրավախախտումները բացահայտելու և դրանք կանխելու համար»,- «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասված է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ համապատասխան խմբերին հանձնարարվել է օրենքով սահմանված կարգով անհրաժեշտության դեպքում ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։

«Հրամանագիրը պարտավորեցնում է ոստիկաններին իրենց պարտականությունները կատարելիս պահպանել քաղաքական չեզոքության սկզբունքը, չի թույլատրվում, որ իրավապահի գործողություններն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված լինեն որևէ կուսակցության դեմ կամ ի պաշտպանություն նրա»,-ասվում է հրապարակման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել