Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները. ՄԻՊ
17:21 - 04 հոկտեմբերի, 2024

Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները. ՄԻՊ

2024 թվականի փետրվարի 29-ին ՀՀ մարդու իրավուներերի պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին են զանգահարել Համլետ Գևորգյանն ու Աղասի Ադամյանը և տեղեկացրել, որ Երևանի քաղաքապետարանը Նոր Նորը վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեների ինքնակամ կառուուցների ապամոնտաժման աշխատանքներ է սկսել:

Բողոք ներկայացրած անձանց պնդմամբ' Երևանի քաղաքապետարանի գործողությունների արդյունքում խախտվում են իրենց իրավունքները:

Մարդու իրավունքների պաշտպանը Երևանի քաղաքապետարանի կողմից Լվովյան փողոցի ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ բողոքների քննարկման արդյունքում կայացրել է մի խումբ բնակիչների իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների խախտում:

ՄԻՊ-ը Երևանի քաղաքապետարանին առաջարկում է․ 

  • ձեռնարկել անհրաժեշտ միջոցները ինքնակամ կառուցված շինությունների ապամոնտաժման հետևանքով քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում՝ մշակելով ու իրացնելով անհրաժեշտ կառուցակարգեր, 
  • ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հետագայում իրավունքի նման խախտումները բացառելու ուղղությամբ։ 

Մանրամասները՝ այստեղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել