Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա. կքննարկվեն տարածաշրջանային զարգացումները
 |tert.am|
11:09 - 05 հոկտեմբերի, 2024

Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա. կքննարկվեն տարածաշրջանային զարգացումները |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Դամասկոս (Սիրիա)՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ նոր պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայը։

«Արտաքին գործերի նախարար պարոն Արաղչիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս։

Նախարարը կհանդիպի սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի երկկողմ հարաբերություններն ու զարգացումները տարածաշրջանում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ մինչ այս Արաղչին այցով գտնվում էր Լիբանանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել