Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել
 |azatutyun.am|
17:20 - 05 հոկտեմբերի, 2024

Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել |azatutyun.am|

azatutyun.am: Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցն այսօր ձերբակալվել է: Ոստիկանությունից «Ազատության» հետ զրույցում հաստատեցին այդ տեղեկությունը:

Ոստիկանությունից փոխանցեցին, որ Ղուլունցը ձերբակալվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը», այլ մանրամասներ չհայտնեցին:

Ավելի ուշ Տեղի համայնքապետն ազատ է արձակվել:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հիշյալ հոդվածով նախատեսված արարքի համար սահմանված է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (1)

Larry Fox 09:53 12.դեկտեմբերի.2024

Փորձե՞լ եք անհաջող վարկեր ստանալ բանկերից: Շտապ գումար է պետք պարտքից դուրս գալու համար. Գումա՞ր է պետք սեփական բիզնեսն ընդլայնելու կամ հիմնելու համար: Ստացեք վարկ Մեծ Բրիտանիայի առաջատար վարկային ընկերություններից մեկից: Կարող եք դիմել whatsapp-ով` +14092051142 կամ էլ.փոստով` [email protected]

Մեկնաբանել